Միկրոավտոբուսը վթարից հետn hրդեհվել է. կա 12 զnհ, 20 վիրավnր

Թուրքիայի Վանի նահանգի Մուրադիե շրջանում անօրինական միգրանտներ տեղափոխող միկրոավտոբուսի վթարի արդյունքում 12 մարդ զոհվել է, 20-ը վիրավորվել, տեղեկացնում է «Արմենպրեսը»-ը՝ վկայակոչելով «Անադոլու»-ն:

Պատահարի մասին հաղորդագրությունից հետո դեպքի վայր են ուղարկվել Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD), հրշեջները, ժանդարմերիան և բժշկական թիմերը:

Ըստ աղբյուրի՝ միկրոավտոբուսը հրդեհվել է, հրշեջները մարել են այն, իսկ տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:

նյութի աղբյուր՝ facetime247.ru