Զգուշացում Հայաստանով անցնող ֆրանսիացիներին․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում 2019 թ. Վարդավառի լուսանկարներն է հրապարակել՝ գրելով․

«Զգուշացում Հայաստանով անցնող ֆրանսիացիներին։

Այսօր՝ հուլիսի 11-ին՝ Զատիկից 14 շաբաթ անց, հայերը՝ մեծ ու փոքր, նշում են Վարդավառի տոնը:

Հետևաբար՝ նորմալ է և անխուսափելի է ջրվելը, ցողվելը, ցնցուղվելը, թրջվելը, ջրելը:

Այս տոնը զգալու լավագույն միջոցը դրան մասնակցելն է»,- գրել է նա:

նյութի աղբյուր՝ iravaban.net