Ահա և նոր Հայաստանը. Սերգեյ Բագրատյան

Երեկ քովիդի դեմ երկրորդ անգամ պատվաստման նպատակով մոտեցա Հյուսիսային պողոտայում տեղակայված բուժկետին։

Ահռելի հերթ էր, և որպեսզի հերթում առաջ ընկնեին, արտասահմանցիներն անձնագրի մեջ գումար էին դնում և առաջարկում մեր բուժաշխատողներին։

Մեր բուժաշխատող օրիորդը մոտեցավ հերթ պահող արտասահմանցուն և խնդրեց բարձր հայտարարել, որ եթե որևէ մեկը փորձի գումար առաջարկել բուժանձնակազմին, ապա կհրավիրեն ոստիկանություն և կդադարեցնեն սպասարկումը։ Որոտացին ծափահարությունները և ամեն ինչ կարգավորվեց։

ԱՀԱ և ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԺԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՊԱՏՎԱՍՏՎԵ՛ք ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

նյութի աղբյուր՝ besttimes.ru