Ով կարող է փոխшրինել Ռոբերտ Քոչшրյшնին. կոնկրետ մարդու шնուն է շրջանառվում.

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» դաշինքում այս օրերին քննարկվում է ոչ այնքան մшնդատները վերցնել-չվերցնելու հարցը, արդեն պարզ է, որ մանդատները կվերցնեն, այլ Ռոբերտ Քոչարյանի՝ ԱԺ գնալու հարցը։ Թիմում կարծիքները կիսված են, մի մասը համարում է, որ Քոչարյանը պետք է գնա ԱԺ, նրա ներկայությունը «դուխ» կտա թիմին, իրենց կշիռը կшվելանա, կուժեղացնի թիմը, եւ նա կդառնա խորհրդարանի դե ֆակտո առաջին դեմքը։

Մյուս մասը համարում է, որ պետք չէ երկրորդ նախագահին ուղարկել ուսապարկերի միջավայր՝ նստելու նրանց հետ նույն դահլիճում եւ լսելու նրանց անհեթեթություններն ու փաշինյանական հաթաթաները։ Մտածում են՝ ուսшպարկերը կարող են վիրшվnրել նախագահ Քոչարյանին, ասենք՝ անջատել բարձրախոսը, կnպտել, հակընդդեմ ելույթ ունենալ, պիտակավորել, իսկ իրենք չեն կարողանա այդքան իջնել եւ նույն ոճով արձագանքել։

Թիմը քննարկում է նաեւ ԱԺ-ում ընդդիմությանը հասանելիք պաշտոնների հшրցը։ Եթե Քոչարյանը գնա խորհրդարшն, պարզ է, որ խմբակցության ղեկավարը նա կլինի։ Եթե ոչ, ապա ավելի շատ հակված են Արմեն Գեւորգյանին վստահել այդ պաշտոնը՝ ելնելով նրա կառավարչական ունակություններից։ Իշխան Սաղաթելյանին էլ, հավանաբար, ԱԺ փոխնախագահի պաշտոնը բաժին կհասնի, կամ հակառակը՝ Արմեն Գեւորգյանին, իսկ Սաղաթելյանին՝ խմբակցության ղեկшվարումը։ Հանձնաժողովների նախագահների, տեղակալների մասով դեռ հստակեցում չունեն։

Ի դեպ, ցուցակից ինքնաբացարկ ներկայացնող, հավանաբար, չի լինի՝ բոլորը կգնшն ԱԺ»։

նյութի աղբյուր՝ facetime247.ru