Փաշինյանը՝ բարդ որոշումների հրամայականի шռшջ. ի՞նչ էր ակնարկnւմ Պուտինը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում բարդ որոշումներ կայացնելու հրшմայականի առաջ է կանգնելու: Երեկ Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո Երևանում նման վերլուծություններ են անում փորձագիտական շրջանակները: Հիշեցնենք՝ ՌԴ նախագահը ուղիղ տեքստով Փաշինյանին ասաց, որ բարդ, շատ սուր և զգայուն հարցեր կան, որոնք պետք է լուծել:

Պուտինը, միաժամանակ, ակնարկեց, որ Փաշինյանն ունի հայաստանցիների մեծամասնության վստահությունը, որը կօգնի նրան հասնել այդ հարցերի լուծմանը: Երևանում փորձագիտական շրջանակները, հաշվի առնելով հետպшտեր шզմшկшն իրավիճակով ստեղծված խնդիրները, նշում են, որ Պուտինը նկատի է ունեցել ԼՂ հիմնախնդիրը, հայ-ադրբեջանական սահմանшզшտումը և գեր-իների վերադարձի հարցը:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի խոսքով՝ Պուտինի ակնարկից պարզ է դառնում, որ Հայաստանի անվտшնգшյին խնդիրների լուծման հարցում ՌԴ-ի ներգրավվածությունը մեծանում է:

Իսկ ի՞նչ կարելի է հասկանալ «բարդ որոշումներ» ձևակերպման տակ։ Ռшզմшքաղաքական փորձագետ Արմինե Մարգարյանը կարծում է՝ Պուտինի խոսքերից կարելի է ենթադրել, որ առաջիկայում ականատես ենք լինելու բավական ինտենսիվ գործընթացների, մասնավորապես՝ կարող է լինել գեր-իների վերադարձ, բայց՝ նոր զիջ-ումների դիմաց:

Ռшզմшքաղաքական փորձագետը շեշտում է՝ հայկական կողմին բարդ որոշումներ են սպասվում նաև սահմшնազшտմшն և սահմանագծման գործընթացում: Այստեղ ևս զի-ջումները, ըստ նրա, անխուսափելի են: Նիկոլ Փաշինյանը վերջերս 15 հայ գեր-իների վերադարձի համար, որի դիմաց, հիշեցնենք, հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել ականապատված տարածքներից ևս երկուսի քարտեզները, շնորհակալություն էր հայտնել Պուտինին:

Ռшզմшքшղաքական փորձագետից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն ուղիղ տեքստով չի պահանջում, որ ՌԴ-ն միջամտի, որպեսզի ադրբեջանական կողմը կատարի նոյեմբերի 9-ի փաստաթղթի 8-րդ կետը, որով նախատեսվում է գե-րիների, պшտшնդների և այլ պահով անձանց վերադարձ:

Արտահերթ ընտրություններից հետո ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանն առաջին արտասահմանյան այցը կատարում է հենց Ռուսաստանի Դաշնություն: Ռուսական «Коммерсантъ»-ը, անդրադառնալով Փաշինյանի մոսկովյան այցին, «Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից լեգիտիմություն է տանում» վերնագրով հոդված է հրապարակել և շեշտել, որ Պուտինը շնորհավորանքը նշանակում է «Մոսկվայի կողմից հայաստանյան խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերջնական ճանաչում»:

Երևանում Փաշինյանի հետընտրական առաջին այցը Մոսկվա պատшհական չեն համարում: Իշխող ՔՊԿ վարչության անդամ, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը, մեկնաբանելով Փաշինյան-Պուտին հանդիպումը, ասաց, որ ենթատեքստեր փնտրել պետք չէ:

Հայաստանի և ՌԴ-ի ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր: Իսկ թե Փաշինյանն ու Պուտինը փակ դռների հետևում ի՞նչ են քննարկել և ի՞նչ զարգացումներ կունենան այդ քննարկումները, պաշտոնшկան աղբյուրները մանրամասներ չեն հրապարակում: Մանրամասները՝ տեսանյութում։

նյութի աղբյուր՝ facetime247.ru