ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության մի քանի բաժինների պետերի փոփոխություն է տեղի ունեցել. «Պողպատե ձեռք» անվամբ գնդապետը նշանակվել է Մեղրիի ոստիկանապետ

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամաններով մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության սպայական կազմում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Ղազարյանի հրամանով ոստիկանության Մեղրիի բաժնի պետ է նշանակվել Դավիթ Պետրոսյանը, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պետի պաշտոնից:

Դ. Պետրոսյանը ոստիկանության համակարգում հայտնի է «Պողպատե ձեռք» անվամբ: Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Արսեն Ոսկանյանը ազատվել է ոստիկանության Մասիսի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պետ:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Մասիսի բաժնի պետ է նշանակվել Վահագն Գրիգորյանը, ով Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Արարատի բաժնի պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արթուր Հակոբյանը նշանակվել է ոստիկանության Արարատի բաժնի պետ, ազատվելով ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արմեն Վաթյանը ազատվել է նշված պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպեր գծով տեղակալ։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Երվանդ Նիկոյանը նշանակվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ, ազատվելով ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետի օպեր գծով տեղակալի պաշտոնից։

նյութի աղբյուր՝ mediaroom.am