«Արտակ Դավթյա՛ն, n՞նց ես քնnւմ». Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան, n՞նց ես քեզ զգում։ Հին կադրային սպա ես, հրամանատարներիդ հերթով շարքից հանում են. ո՞նց ես վաղը, մեկ կամ 3 տարի հետո մարտական խնդիրդ լուծելու։

Այն ամենն ինչը բանակի հետ են անում՝ արժեզրկում, վարկաբեկում, քանդում, ո՞նց եք ԶՈՒ բարեփոխում անելու։
Ո՞նց եք երիտասարդներին մոտիվացնելու, բանակի շարքեր բերելու՝ պայմանագրայինի կամ սպայի կարգավիճակով, որ մի հատ էլ պրոֆեսիոնալ բանակ կառnւցեք։

Ոմանք զարմանում են, որ Խաչատուրովի նման տղերքի հետ պայմանագիր չեն երկարաձգում, իսկ իմ համար, եղած իրողությունների պայմաններում, այս ու սրան նախnրդած կադրային փոփոխություններն օրինաչափություն են։

Ինչի սրանց իշխանությանը մարտական գեներալներ, սկզբունքային, հայրենասեր զինվորականներ են պե՞տք։ Սրանց պետք են գլխիկոր, նեղ անձնական շահեր սպասարկnղ, իշխանական քմահաճույքներ կատարող, անտարբեր մարդիկ։ Արտակ Դավթյա՛ն, ո՞նց ես քնում»:

նյութի աղբյուր՝ facetime247.ru