Գնդի որդին. Գյումրու փnղnցnւմ թողնված նորածինն արդեն անուն nւնի

Ինչպես արդեն հայտնել էինք, Գյումրու «Ավտոկայան» թաղամասում պատահական անցորդները հայտնաբերել էին նորածին տղա երեխայի: Նորածինը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»:

«Հիմա երեխայի վիճակը բավարար է, հայտնաբերված բոլոր նախնական խանգարումները վերացել են, երեխան առողջ երեխա է, կերակրվում է, կերակրման ծավալներն ինքն է մեզ թելադրում… Վիճակը կայուն է»,- նշում է Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի» բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը:

Նշենք, որ փոքրիկին անվանակոչել են Հայկ:

Մանրամասները՝ տեսանյութում:

նյութի աղբյուր՝ facetime247.ru