Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, երբ վերադառնում էինք արտասահմանից, ամեն անգամ Զվարթնոց օդանավակայանի մաքսավորները տալիս էին ՀԵՏԵՎՅԱԼ հարցը… Արամ Առաքելյան

Արամ Առաքելյանը գրել է. Հո մեկից ավելի հեռախոս չունե՞ք ձեզ մոտ` ողջ պետական ապարատը մենաշնորհային պայմաններ էր ապահովում պախանի որդու հեռախոսային բիզնեսի համար..

Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, երբ վերադառնում էինք արտասահմանից, ամեն անգամ Զվարթնոց օդանավակայանի մաքսավորները տալիս էին մի հարցը՝ -Հո 1-ից ավելի հեռախոս չունե՞ք ձեզ մոտ։ Ու նայում էին դեմքիդ կասկածամիտ, զննող ու ագ րեսիվ հայացքով․․․

Ամբողջ պետական ապարատը մենաշնորհային պայմաններ էր ապահովում պա խանի որդու հեռախոսային բիզնեսի համար։ ՀՀ-ում գաղջ ու հեղձուցիչ մթնոլորտ էր, սրտխառնոց առաջացնող։ Դա հատկապես զգացվում էր ազատ, մարդասեր Եվրոպայից վերադառնալուց հետո արդեն։

Հեղափոխությունից հետո 1 անգամ եմ եղել դրսում։ Վերադառնալիս, օդանավակայանում Եվրոպայի և Հայաստանի տարբերությունը, մարդկանց հանդեպ ուշադրության ու հոգատարության իմաստով, գրեթե չկար։ Դարձյալ շնորհակալություն հեղափոխությանը։
Арам Аракелян

նյութիաղբյուր՝ besttimes.ru